ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Մարգարիտ Եսայան. Էս մարդը փափագում է, որ մարդիկ փափագեն գլուխ ջարդել

Մարգարիտ Եսայան. Էս մարդը փափագում է, որ մարդիկ փափագեն գլուխ ջարդել
18.06.2020 | 08:51

Էդ մարդը փափագում է խոսել ադրբեջանցիների հետ
Փափագում է փակել կուսակցություններ,
Փափագում է կրթական համակարգը վերջնակապես տապալել
Փափագում է տնտեսությունը կործանել
Փափագում է առողջապահական համակարգում էլ ավելի խորացնել կոլապսը
Փափագում է, որ էն մարդիկ, որոնք անցած տարի մահացել են ուրիշ հիվանդություններից, էս տարի անպայման մահանան կորոնայից
Փափագում է, որ մարդիկ փափագեն գլուխ ջարդել
Էս ինչ դաժանագույն մանկություն է ունեցել...

Դիտվել է՝ 1757

Մեկնաբանություններ